
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՄԱՊ» ՓԲԸ-ի` պահանջելով բռնագանձել մոտ 91 մլն դրամ:
Դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդութունը, իսկ այս գործով նախնական դատական նիստը կանցկացվի մարտի 6-ին: Թե կոնկրետ ի՞նչ գումարի մասին է խոսքը, պարզ չէ. «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ճշտել: Այս գործով դատավորն է Էդգար Հովհաննիսյանը: Փաստորեն, պատգամավոր չդառնալուց հետո Ալիկ Պետրոսյանի գործերը սկսել են վատանալ: