![](https://armlur.am/wp-content/uploads/2017/12/aac-1-600x325.jpg)
Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթեւիկ Մնացականյանին մեղադրանք առաջադրվեց: ԱԱԾ-ն բացահայտել էր, որ մի շարք դպրոցների տնօրեններ պաշտնական կեղծիք են կատարել: Նրանց թվում է եղել նաեւ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթեւիկ Մնացականյանը, որ կեղծ ավարտական վկայական է տվել նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սուրեն Քյալաշյանին այն դեպքում, երբ վերջինս բացակայել է ՀՀ-ից, առհասարակ, փաստացի կրթություն չի ստացել եւ դեռ ավելին` դպրոցի ավարտական քննությունները չի էլ հանձնել: Հիմա տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին: