Տավուշի մարզի բնակավայրերում Սեւանա լճից որսացած սիգ ձուկը վաճառվում է հատը 500-700 դրամով` կապված ձկան չափերից: Միջպետական ավտոճանապարհի եզրին, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի տարածքում գործող վաճառքի կետերում սիգը նույն գներով է վաճառվում: «Ժողովուրդ» օրաթերթն այդ վաճառակետերի աշխատողներից հետաքրքրվեց, թե ինչու իրենց մոտ ձկան գները նույնն են, ինչ-որ Սեւանա լճից մոտ 200 կմ հեռավորությամբ գտնվող Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում, ձուկը Տավուշ տեղափոխելուց հետո դրա գինը պետք է բարձրանար:
Ծովագյուղի վաճառողները, ովքեր ձկնորսներ չեն, այլ ձուկ իրացնողներ, հայտնեցին, որ Տավուշի մարզում վաճառվող ձկան մեծ մասը թարմ չէ, Գեղարքունիքում նախորդ օրը չվաճառված ձուկը հաջորդ օրն իրացնում են Տավուշի մարզի տարածաշրջաններում: Ի տարբերություն Սեւանա լճի ափերին ապրողների` տավուշցիների մեծ մասը չի կարողանում հին ձուկը տարբերակել թարմից: