Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նույն օրը նրա թեկնածությունն առաջադրեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, Դուք գործադիր մարմնի մարդ եք եղել եւ հիմա գնում եք օրենսդիր մարմին, Ձեր ստրո՞վ է:
-Նախ` առիթ ունեցել եմ ասելու, որ պառլամենտական կարգավիճակի հետ կապված ես գիտական ատենախոսությում եմ գրել: Այսինքն` պառլամենտական գործառույթը գիտական ուսումնասիրության ենթարկել եմ բավականին երկար տարիներ, հետեւաբար դա արդեն նշանակում է, որ ես ինձ անսովոր կա օտար չեմ համարել պառլամենտական գործունեությանը, դա մեկ: Երկրորդ` երբեք չեմ համարել գործադիր դատական կամ օրենսդիր տարբերակման մեջ ինչ-որ առավելություններ տալու տեսակետից, քանի որ իմ խորին համոզմամբ` պետության ծառայությունը, պետությանը ծառայելը, անկախ որ իշխանության թեւում ես, դա ինքնին պատվաբեր է, եւ դա ինձ համար բացարձակ արժեք է: Այսօր օրենսդիր մարմնում կներկայացնեմ կամ կփորձեմ իմ ծառայությունները մատուցել երկրին, երեկ դատախազական գործառույթ էի իրականացնում, վաղը Աստված գիտի` ինչ գործառույթ կիրականացնեմ, բայց ցանկացած պարագայում պետությանը ծառայելը ինձ համար առավելագույն պատվաբեր գործունեություն է:
-Դուք պետաիրավական հանձնաժողովի նիստերը փա՞կ եք անելու, թե՞ բաց: Հրայր Թովմասյանը ամեն ինչ անում էր, որ փակ լիներ:
-Ես իմ դատախազական գործառույթն էլ եմ բաց անցկացրել, հետեւաբար հիմք չեմ տեսնում փակ անցկացնելու մեջ կա՛մ սահմանափակելու, կա՛մ հրապարակայնությունը նվազեցնելուն ուղղված:
-Օրինակ` Հրայր Թովմասյանը լրագրողների նկատմամբ հակակրանք ունի, զզվում էր ու ցույց էր տալիս այդ վերաբերմունքը, ավանդույթը կպահե՞ք, թե՞ չէ:
-Չեմ կարծում, որ Հրայրը Թովմասյանը երբեւէ այդպես հակակրանք ունեցել է կամ, առավելեւս, ունի, որովհետեւ չի կարող լրագրողական գործունեությունը հակակրանք առաջացնել: Կարող են կոնկրետ սուբյեկտներ, կոնկրետ անձինք հակակրանք առաջացնել, բայց լրագրողական գործունեությունը ինքնին չի կարող, դա աբսուրդ է: Լրագրողական գործունեությունը շատ անհրաժեշտ է ցանկացած պետականությանը, իշխանությանը, հանրությանը, եւ հետեւաբար լրագրողական գործունեության նկատմամբ լրագրողների նկատմամբ վերբերվում ես միշտ բացարձակ հարգանքով: Այլ հարց է, միշտ առիթ ունեցել եմ ասելու` ինչպես ցանկացած քաղաքացի` ինքը կցանկանա գնալ լավ բժշկի մոտ, կամ ցանկացած անձ, ով իրավաբանական օգնության կարիք ունի, փորձում է լավ իրավաբանի գտնել եւ դիմել իրեն, նույնկերպ ցանկանում եմ` վստահ լինեք, որ ցանկացած պաշտոնատար անձ կցանկանա գործ ունենալ պրոֆեսիոնալ լրագրողի հետ, սա այլ հարց է: Բայց լրագրողական գործունեության հանդեպ հակակրանք, այլ կերպ դժգոհություն չի եղել ո՛չ Հրայրի մոտ, ո՛չ ինձ մոտ եւ ո՛չ էլ կլինի:
-Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին հետեւելով` որպես ՀՀ նախկին գլխավոր դատախազ` կոնկրետ իրավական գնահատական կտա՞ք:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
զրուցեց Քնար Մանուկյանը