Այս օրերին հայկական շոու-բիզնեսում ամենաքննարկվող թեման այն է, թե այս տարի, ի վերջո, ով պետք է ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Այս նպատակով Հանրային հեռուստաընկերությունն անցկացնում է «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագիծը: Արդեն հայտնի են եզրափակչում հայտնված արտիստների անունները` Մհեր, Ռոբերտ Քոլոյան, Գևորգ Հարությունյան, Լուսինե Մարդանյան, «Նեմրա» ռոք-խումբ, Սևակ Խանաղյան, Ամալյա Մարգարյան, Կամիլ շոու, Մարիամ և Հասմիկ Շիրոյանը: Եզրափակիչ փուլը կկայանա փետրվարի 25-ին:
Մրցույթին ընդառաջ ArmLur.am-ը զրուցեց Մհերի հետ: Նա անդրադարձավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորյալը լինելու թեմային, պատասխանել է այն քննադատություններին, թե ուր են իր օգտին քվեարկող երկրպագուները, ինչու նրանք չեն երևում համացանցում: Մհերը պատմել է նաև, թե եվրոպական մեծ բեմում հայտնվելու դեպքում ինչ է սպասվում հանդիսատեսին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան