Կիևում ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Մինչև 97 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա մինչ եզրափակիչն արդեն երեք հաղթանակ էր տարել:
Վճռորոշ գոտեմարտում Ալեքսանյանը մրցել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ ու հաղթանակի հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող: