ՖՈՏՈ. Արարատի մարզում վարորդը բախվել է գովազդային վահանակի հենասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ , 30-ամյա Ռոման Մուրադյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 GA 723 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե գովազդային վահանակի հենասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մուրադյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Երևան քաղաքի Աջափնյակ 1-ին նրբանցքի բնակիչ, 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափախվել է Արտաշատի բժշկական կենտրոն:




Լրահոս