Շատ կանայք սիրում են ինքնուրույն դիմակներ և սկրաբներ պատրաստել`դեմքի և մարմնի համար: Համացանցում կարելի է գտնել հազարավոր բաղադրատոմսեր, որոնք խոստանում են ֆանտաստիկ արդյունք: Պետք է հստակ իմանալ, թե ինչ միջոցներ կարելի է քսել դեմքին, և որոնք`ոչ: Հակառակ դեպքում կարող են վատ հետևանքներ լինել:
AdMe.ru-ն որոշել է պարզել` տարածված միջոցներից որոնք են ավելի շատ վնաս բերում, քան` արդյունք:
Կերակրի սոդա
Սոդան հաճախ է կիրառվում դեմքի համար օգտագործվող սկրաբի բաղադրության մեջ: Բավարար է հիշել քիմիայի դասերը: Նույնիսկ մեկ անգամը բավարար կլինի, որպեսզի մաշկը չորանա, իսկ եթե պարբերաբար օգտագործեք, ապա արդյունքն ավելի վատը կլինի:
Ատամի մածուկ
Պետք չէ ատամի մածուկը քսել դեմքին կորյակների դեպքում: Առաջին հերթին արդյունքն այնպես չի լինի, ինչպես իսկական միջոցների դեպքում: Եվ բացի այդ, ատամի մածուկի բաղադրության մեջ հավելյալ նյութեր կան, որոնք կարող են այրել մաշկը:
Շատ տաք ջուր
Այո, տաք ջուրը չորացնում է մաշկը: Իհարկե, հաճելի է թուլացնող լոգանք ընդունել, բայց պետք չէ մոռանալ, որ շատ տաք ջուրը վնասում է պաշտպանիչ շերտը մաշկի: Խնդրահարույց մաշկ ունեցողների դեպքում կարող են կորյակների առաջացման պատճառ դառնալ:
Ջրածնի պերօքսիդը առաջացնում է գրգռվածություն եւ կարմրություն
Սա բոլորին հայտնի միջոց է: Սակայն դեմքի մաշկի համար օգտագործելն այնքան էլ լավ տարբերակ չէ: Այն կարող է ռեակցիա առաջացնել:
Ձեռքերի համար նախատեսված կրեմ
Ձեռքերի մաշկն առանձնանում է դեմքի մաշկից: Այդ պատճառով պետք չէ ձեռքի համար նախատեսված կրեմը կիրառել նաև դեմքի մաշկի պարագայում:
Կիտրոն
Կիտրոնը կարող է գրգռվածություն առաջացնել: Սա վերաբերում է բոլոր ցիտրուսնեին: Այն կարող է դառնալ նաև մաշկի այրվածքի պատճառ: