Հայտնիների կյանքը հաճախ բազում փորձություններ է պարունակում: Շատերը չեն կարողանում տանել մարդկանց և ԶԼՄ-ների ուշադրությունն իրենց անձի հանդեպ: Նրանց անձնական կյանքը դառնում է հանրության սեփականությունը:
Ցավոք, նրանք նույնիսկ չեն կարողանում մահանալ առանց պապարացիների ուշադրության: Շատ լրագրողների համար հայտնի մարդու մահը դառնում է նյութի թեմա, որը պետք է զարգացնել:
Այս հոդվածում կպատմենք այն մարդկանց մասին, ում նույնիսկ մահվանից հետո հանգիստ չեն թողել: Նույնիսկ մինչ այժմ նրանց մահվան մասին փաստագրական ֆիլմեր են նկարահանվում:
Մերիլին Մոնրո (1926-1962)
Սկսենք 20-րդ դարի ամենաշքեղ կնոջից: Նրան սիրում էին բոլորը: Նա գտնվում էր լրագրողների և լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: Նրան հենց իր տանը մահացած էին գտել: Նա պառկած է եղել, իսկ ձեռքին էլ հեռախոսի խոսափողն է եղել: Պաշտոնական վարկածի համաձայն, մահը վրա է հասել հոգեմետ միջոցների չափից շատ օգտագործման հետևանքով: Սակայն երկրագուները չեն հավատում այդ վարկածին և տարածել են սեփականը: Խոսակցությունների համաձայն, նրան սպանել են Քենեդի եղբայրները, ովքեր ցանկանում էին ազատվել Մոնրոյից:
Անդրեյ Պանին (1962-2013)
90-ականներին հայտնի դերասանն իբր մահացել է այն բանից, որ ընկել է պատշգամբից գետնին: Սակայն, հարևանների վկայությունների համաձայն, արյունն ամենուրեք էր և նաև ապակու կտորներ էին հայտնաբերվել: Սակայն քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:
Արքայադուստր Դիանա (1961-1997)
20-րդ դարի ամենաառեղծվածային մահվան դեպքը համարվում է արքայադուստր Դիանայինը, որը եղել է 1997 թվականին ավտովթարի հետևանքով: Պաշտոնական վարկածի համաձայն, մեքենան մեծ արագությամբ է սլանալիս եղել և բախվել է կամուրջի բետոնե հատվածին: Սակայն, եղել են դրվագներ, որոնք ստիպել են կասկածել դժբախտ պատահարի վարկածին: Չգիտես ինչու, տեսախցիկները վթարի պահին չեն աշխատել, իսկ վարորդի արյան մեջ էլ ալկոհոլ է եղել:
Վիկտոր Ցոյ (1962-1990)
«Կինո» խմբի մենակատարը մեծ ճանաչվածություն էր վայելում և նրա մահն անուշադրության չի մատնվել: Երգիչը մահացել է 1990-ին վթարի հետևանքով: Նրա մեքենան բախվել է ավտոբուսին, իսկ Ցոյը տեղում մահացել: Սակայն երկրպագուները նրա մահվան մեջ մեղադրում են իշխանություններին:
Ջիմ Մորիսոն (1943-1971)
«The Doors» խմբի վոկալիստը մահացել է 1971 թվականին սրտի կաթվածից: Այն ժամանակ տարածված կարծիք կար, թե երգիչն ինքնասպան է եղել:
Էլվիս Փրեսլի (1935-1977)
Մահացել է այն բանից, որ հանգստացնող միջոցի կրկնակի չափաբաժին է խմել: Կարծիք կա նաև, թե նա է կազմակերպել հենց իր մահը:
Բրյուս Լի (1940-1973)
Վարկածի համաձայն, գլխացավի դեղից է մահացել: Սակայն շատ երկրպագուներ վստահեցնում են, որ նրա մահը կազմակերպել էին չինական մաֆիայի ներկայացուցիչները: