Երեկ ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Հայաստանում: ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 1961 թվականին ծնված տղամարդու դի:
Մեր տեղեկություններով, ինքնասպան եղած տղամարդը Հայկ Հունանյանն էր, ով ապրում էր միայնակ, երկու տարի առաջ էր Հայաստան վերադարձել, իսկ մինչ այդ Բելգիայում է ապրելիս եղել:
Նրա ինքնասպանության պատճառների մասին վարկածներ առայժմ հայտնի չէ: Մեզ հայտնի դարձավ, որ նրան գազի խողովակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են 6-րդ դասարանի աշակերտներ, որոնցից մեկն այդ գյուղի էլեկտրիկի որդին էր և եկել էր նրանից գումար տանելու:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած տղամարդու եղբայրը ևս տարիներ առաջ ինքնասպան է եղել: