Թուրքական Բելեկում ուսումնամարզական հավաքից վերադարձած «Ալաշկերտը» մեկօրյա հանգստից հետո վերսկսել է մարզումները սեփական մարզադաշտում` նախապատրաստվելով «Շիրակի» դեմ տնային հանդիպմանը,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզմանը մասնակցել են 28 ֆուտբոլիստներ: Բացակայում էին Արսեն Բեգլարյանը, Միլիան Յաբլանը և Մարկո Յորդանը: Առաջին երկուսը վնասվածք ունեն, իսկ խորվաթ հարձակվողը Հայաստանի չեմպիոնին կմիանա վաղը` փետրվարի 26-ին:
Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Ալաշկերտ»-«Շիրակ» հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին և կմեկնարկի 14:00-ին: