Անկարան փորձում է հասնել «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության (PYD) նախկին առաջնորդ Սալեհ Մուսլիմ Մուհամադի արտահանձնմանը, որին Թուրքիայի պահանջով ձերբակալել են Պրահայում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Այսօր ավելի վաղ քրդական ուժերի ներկայացուցիչները հաղորդել էին, որ Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է Սալիհ Մուսլիմին:
«Մեր ՆԳՆ-ն, ԱԳՆ-ն և արդարադատության նախարարությունն աշխատում են նրա արտահանձնման ուղղությամբ», – հայտարարել է թուրք պաշտոնյան:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Մուսլիմի ձերբակալության մասին որոշումը կայացվել է փետրվարի 24-ին Չեխիայի Ինտերպոլի կողմից՝ թուրքական կողմի դիմումի համաձայն:
Չեխական կողմը նշել է, որ կալանքի մասին որոշում կկայացնի Չեխիայի դատարանը, որի մասին տեղյակ կպահվի թուրքական կողմին:
Մուսլիմի անունն ընդգրկվել է հատկապես վտանգավոր հանցագործների ցանկում, որոնք որոնվում են թուրքական ՆԳՆ-ի կողմից: Վերջինս մեղադրվում է Թուրքիայի ամբողջականությունը և միասնականությունը խախտելու փորձի, կանխամտածված սպանության, կանխամտածված սպանության փորձի, պետական գույքին վնաս հասցնելու մեջ:
Նրան բռնելու համար 4 մլն թուրքական լիրա (ավելի քան $1 մլն) պարգևավճար է սահմանվել: