ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 1961 թվականին ծնված տղամարդու դի: Մեր տեղեկություններով, ինքնասպան եղած տղամարդը Հ. Հունանյանն էր, ով ապրում էր միայնակ, երկու տարի առաջ էր Հայաստան վերադարձել, իսկ մինչ այդ Բելգիայում է ապրել:
Նրա ինքնասպանության պատճառների մասին վարկածներ առայժմ հայտնի չեն: Մեզ հայտնի դարձավ, որ նրան գազի խողովակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են 6-րդ դասարանի աշակերտներ, որոնցից մեկն այդ գյուղի էլեկտրիկի որդին էր և եկել էր նրանից գումար տանելու:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած տղամարդու եղբայրը ևս տարիներ առաջ ինքնասպան է եղել: Մեզ հատնի է դարձել նաև, որ դեպքից մի քանի օր առաջ տղամարդը կրկին փորձել է ինքնասպան լինել սավանով կախվելու միջոցով, սակայն ինքը եղբորը պատմել է, որ սավանը կտրվել է, և իրեն չի հաջողվել մտածածն իրականացնել: Եղբայրը հորդորել է նման քայլի չդիմել` խոստանալով օգնել նրան ֆինանսապես:
Սակայն Հ. Հունանյանը դիմեց ինքնասպանության: