Եվրամիությունը խստացրել Է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ներառյալ ապրանքային սահմանափակումների խստացումը եւ հյուսիսկորեացի բոլոր աշխատողների արտաքսումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ-ի Խորհրդի փետրվարի 26-ին տարածված հայտարարության մեջ: «ԵՄ-ի խորհուրդը խստացրել Է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները՝ դրանք համապատասխանեցնելով ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին՝ թիվ 2397 բանաձեւի պահանջներին»,-նշվում Է հայտարարության մեջ:
Նոր միջոցառումները ներառում են ԿԺԴՀ ցանկացած նավթամթերքի առեւտրային արտահանման լիակատար արգելք, ինչպես նաեւ տարեկան 2 միլիոնից մինչեւ 500 հազար բարել վառելանյութի այն առավելագույն ծավալի նվազեցում, որը կարող Է ԵՄ-ի երկրների կողմից Փենյանին մատակարարվել հումանիտար կարիքների համար: ԵՄ-ն ամբողջովին արգելել Է ԿԺԴՀ-ից սննդամթերքի ու ագրարային արտադրանքի, ինչպես նաեւ քարերի ու փայտանյութերի ներմուծումը: Արգելված Է այս երկիր արտահանել ամեն տեսակի արդյունաբերական սարքավորումներ, բեռնատար մեքենաներ, ինչպես նաեւ երկաթ, պողպատ, դրանց համաձուլվածքներ եւ այլ մետաղներ: ԵՄ-ի Խորհուրդը որոշում Է ընդունել 24 ամսվա ընթացքում արտաքսել ԿԺԴՀ-ի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ԵՄ-ի երկրներում աշխատում են պարտավորագրերով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: