ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱՄՆ-ում

ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ լուռ ակցիա են անցկացրել` բողոքելով այն փաստի դեմ, որ Միացյալ Նահանգները մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները կարմիր պաստառներ են պահել, որոնց վրա գրված է եղել «Վաղվա մտավորականները դեմ են ցեղասպանությանը», «Ժխտման բիծը»: Պաստառներից մեկի վրա օսմանյան փաշայի կողքին պատկերված է եղել ֆաշիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նկարը` «Որտե՞ղ է մեր ճանաչումը» գրությամբ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` գործունեությունը դադարեցնելու դեպքում արդյո՞ք ՀԴՄ-ն անհրաժեշտ է գրանցումից հանել: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Հրայր Հարությունյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի N 1325 որոշման 10-րդ կետի, ըստ որի` կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը եւ կենտրոնների հետ կնքված պայմանագրերը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր նկարագրել Տեառնընդառաջի խորհուրդը: Որտեղի՞ց է եկել այս տոնը եւ ի՞նչ իմաստ ունի:

Անի Մարգարյան (29 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տերունի, անշարժ տոներից է եւ նշվում է փետրվարի 14-ին` Սուրբ Ծննդից քառասուն օր հետո: Ղուկաս ավետարանիչը նշում է, որ երբ ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար` Տիրոջն ընծայելու: Այստեղ էր Սիմեոն անունով ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչեւ տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա ընդառաջ է ելնում Մանուկ Հիսուսին եւ այստեղից էլ` «ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը: Ահա ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական գեղեցիկ տոնի հիմքն է, երբ Սիմեոն ծերունու օրինակով մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ:
Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է, որը սկսվում էր փետրվարի 13-ի երեկոյան` ժամերգությունից հետո: Նշենք, որ երեկոյան ժամերգությունից հետո ցորենից, գարուց, կորեկից, ոսպից ու սիսեռից պատրաստում էին ավանդական խեծաղը (աղանձը), որը նշանված աղջկա ծնողները նվիրում էին փեսացուին:
Այսպիսով` հայոց կենցաղում Տրընդեզի ավանդական ծիսահամալիրի մաս են կազմում տոնածիսական ուտեստը, նորապսակների ազգականների փոխայցելություններն ու նվիրատվությունները եւ ծիսական խարույկի հետ կապված արարողությունները, գուշակությունները, որոնց միջոցով ակնկալվում է սպասվող բերքի առատություն, անձնական երջանկություն եւ բոլոր տեսակի հիվանդություններից ձերբազատում:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ խարույկը պատրաստում էին եկեղեցիների բակերում, տներում փողոցներում, դաշտերում եւ այգիներում: Հիմնականում առաջնությունը տրվում էր եկեղեցու կամ ավագանու խարույկներին: Երբ քահանան, կատարելով կարգը, իր մոմով առաջինը վառում էր դեզը, վառում էին նաեւ շարքի կանգնած նորապսակները:




Լրահոս