«Բուկլետներ չեմ բաժանել, ասֆալտ չեմ արել». դատական համակարգում կրքերը լարվել են. մնացին 28-ը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական համակարգում կրքերը բավական լարվել են. մարտի 1-ին սպասվում են բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններ: 5 տեղի համար հիմա պայքարում է 28 դատավոր ողջ Հայաստանից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲԴԽ-ում ընդգրկվել ցանկանում են հիմնականում երիտասարդ դատավորները, այլ ոչ թե հնաբնակները:

Բացի այդ` կան դատավորներ, որոնց վարույթում քաղաքական աղմկահարույց գործեր են. Արմեն Բեկթաշյանը Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավորն է, բացի այդ` նրա վարույթում էր ակտիվիստ Հայկ Կյուրեղյանի գործը: ԲԴԽ-ում ցանկանում է ընդգրկվել նաեւ ՍԴ արդեն նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, որին, ի դեպ, համարում են համակարգի լավ մասնագետներից. նա մի քանի արդարացման դատավճիռներ է կայացրել: «Ես քարոզարշավ չեմ գնում, որ իմանամ` իմ մրցակիցներն ովքեր են, նախընտրական բուկլետներ չեմ բաժանել, ասֆալտ չեմ պատրաստվում որեւէ դատարանի դիմաց անել, ինձ թվում է` իմ կատարած աշխատանքի համար ինձ կա՛մ կքվեարկեն, կա՛մ ոչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Բալայանը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս