Նախկին ԲՀԿ-ական ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանին դուր են գալիս Սերժ Սարգսյանի հանդիպումները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ: Այնուամենայնիվ, խոսելով ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին` նա կողմ է արտահայտվել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմանը: «Հիասթափված չեմ, պարզապես ժամանակ չունեմ, չի էլ հետաքրքրում: Վարչապետին էլ, նախագահին էլ ընտրելու է Ազգային ժողովը, այնպես որ ժողովրդի կարծիք չկա այդտեղ»,- հայտարարել է Գասպարյանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականությանը, նախկին պատգամավորը նշել է. «Ես դեռ չեմ իմանում, Սերժ Սարգսյանը դեռ հայտարարություն չի արել: Սակայն վերջին ժամանակներում նրա հանդիպումներն իրոք շատ դուրս գալիս են, իր ելույթները, կոնկրետ հարցադրումները… անփոխարինելի մարդ չկա, բայց այսօր, որ ինքը տիրապետում է իրավիճակին, ինքն ինձ թվում է` ավելի լավ կկարողանա: Իհարկե, խնդիրներ կան, բայց այնպես չի, որ ամեն ինչ իր օրոք է եղել»»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս