ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել. զմիմյանս անտիդաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դաշնակցականների տունն էլի կռիվ է ընկել, այս անգամ` ապագա փոխվարչապետի աթոռի շուրջը. զմիմյանս անտիդաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը:

Առաջինին «բարեկեցում» է Կարապետյանների կոնգլոմերատը («Տաշիրի» Կարեն Կարապետյանն ու Աղվան Վարդանյանը քավոր-սանիկ են), իսկ վերջերս կաթնամթերքի բիզնեսի մեջ «թաթախված» Լոքյանն «անձամբ է ճանաչում» ոչ միայն Մատենադարանի ապագա տնօրեն, ՀՀ նախագահի եղբայր ու իր մտերիմ Լևոն Սարգսյանին, այլև մշտապես վայելում է Սերժ Սարգսյանի բարեժպիտը:

Ու հիմա կառավարության մատույցներում «մոլեգնում է դաշնակցական տերտերը». բանն այն է, որ ընկեր Հրանտն ու ընկեր Արմենը (Ռուստամյան) ասել են` չենք խառնվելու էդ պատմությանը, դուք ձեր մեջ որոշեք: Ու մինչ նրանք «որոշում» են, հայտնի դարձավ, որ փոխվարչապետներ են դառնալու Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը. ՀՅԴ-ի համար տեղ չիք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս