Ջրափրկարարներն այսօր՝ ժամը 14:31-ին, Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են դի։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Հիշեցվում է, որ փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել էր քաղաքացի։ Դեպքի վայր էր մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:
Պարզվել էր, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել էին Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:
Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել էին որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40 մ հեռավորության վրա:
Որոնողական աշխատանքները դադարեցվել էին անարդյունք: