Եղանակը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել իտալացիներին. ձնատեղումից հետո, որը փետրվարի 26-ին գործնականում ամբողջովին կաթվածահար էր արել Հռոմի կյանքը, փետրվարի 27-ի առավոտյան ձյուն է տեղացել էլ ավելի հարավում՝ Նեապոլում։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել են ծանոթ նեապոլցիները, Իտալիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքի ամբողջ կենտրոնը ներկայում ծածկված է ձյունով: Վերջին անգամ այստեղ նման բան պատահել էր հեռավոր 1956 թվականին: Անսպասելի ձնատեղումը հսկայական ուրախություն է պարգեւել երեխաներին, որոնք ձնագնդի են խաղում դպրոց գնալու փոխարեն:
Քաղաքական տրանսպորտի Anm գործակալությունն անհապաղ հայտնել է, որ ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվում է «անվտանգության նկատառումներով»: Մետրոյի աշխատանքը նույնպես դադարեցված է: