ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճ է արձանագրում: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե որոնք են վահանաձև գեղձի հիվանդության հիմնական տեսակները, ինչպե՞ս են արտահայտվում և ո՞ր դեպքում է պետք դիմել բժշկի:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ շատերին թիթեռնիկ հիշեցնող այս գեղձն օրգանիզմում կարևոր գործունեություն կատարող, ինչպես նաև հորմոններ արտադրող գլխավոր օրգան է, որով պայմանավորված է մարդու մարմնի քաշը, աշխատունակությունը, տրամադրությունը, ինչպես նաև ինքնազգացողությունը, սակայն քաղաքացիների կողմից հաճախ է անտեսվում այս գեղձի կարևորությունը և հիվանդության նախանաշանները կապվում են տարբեր հանգամանքների հետ` այդ թվում նաև ժառանգական նախատրամադրվածության:

Հիմնականում սա է պատճառը, որ բաց է թողնվում բուժման համար կարևոր ժամանակահատվածը: Պետք է չմոռանալ, որ վահանաձև գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրման համար և կարգավորում է նյութափոխանակության բոլոր գործընթացները: Այս գեղձն արտադրում է այնպիսի հորմոններ, որոնք խիստ կարևոր են մեր օրգանիզմի նյութափոխանակման համար, իսկ դրա աշխատանքի ցանկացած խաթարում՝ խիստ վտանգավոր է մեր կյանքի որակի համար: Վահանաձև գեղձը արտադրում է տիրոքսին հորմոններ, որոնց և՛ սակավության, և՛ առատության դեպքում առաջացած խնդիրներն ունենում են արտահայտվածության տարբեր դրսևորումներ: Վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը անմիջականորեն կապված է մարդու ինքնազգացողության հետ: Սա է պատճառը, որ դրա աշխատանքի ցանկացած խանգարում կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի ու տարբեր հիվանդությունների առաջացման: Վահանաձև գեղձի խնդիրներն առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում:

«Սլավմեդ» ԲԿ-ի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը նշում է, որ վահանաձև գեղձի հիմնական հիվանդություններն են հիպոթիրիոզը, որի ժամանակ վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ և ՝օրգանիզմում առաջանում է հորմոնալ դիսբալանս, և հիպերթիրիոզը, որը հակառակ վիճակն է, և այս պարագայում տեղի է ունենում հորմոնների չափազանց շատ արտադրություն:

«Հիվանդության բուժման ճշգրիտ մշակված տակտիկան, իհարկե, իրականացված հետազոտությունների հիմքն է: Սա ևս մեկ անգամ խոսում է իրականացված ճշգրիտ հետազոտության կարևորության և տեխնոլոգիապես հագեցված կենտրոնների անհրաժեշտության մասին, քանի որ այսօր շնորհիվ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրված նորագույն ախտորոշման ժամանակակից մեթոդների և, իհարկե, լաբորատոր ախտորոշման մեջ կիրառվող լավագույն սարքավորումների, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաների հնարավորություն ունենք ոչ միայն տեսնել գեղձի կառուցվածքն ու հանգույցների առկայությունը, այլ նաև առավել վաղ փուլում հայտնաբերել վահանաձև գեղձի յուրաքանչյուր փոփոխություն` դրանով իսկ խուսափելով անցանկալի հետևանքներից: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, հատկապես կանանց, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը»,– ասաց Վահե Ավագյանը։

Նա նաև հիշեցրեց, որ եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն ուղեկցվում են որոշակի գանգատներով և դրսևորումներով, ինչը և ստիպում է քաղաքացիներին դիմել բժշկի, ապա վահանաձև գեղձի հանգույցների զարգացման պարագայում գանգատներ գրեթե չեն լինում և հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ երբ հիվանդը անցնում է պրոֆիլակտիկ բուժզննում. «Դրանց թվում են պարանոցի անոթների դուպլեքս և ուլտրաձայնային հետազոտությունները. հիմնականում հայտնաբերված հանգույցները պահանջում են վիրահատական բուժում»,- ընդգծեց Վահե Ավագյանը:




Լրահոս