ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է զենք-զինամթերքի գործով ձերբակալված անձը և ի՞նչ կապ ունի Նորքում հայտնաբերված զինված խմբի գործի հետ. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանները Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում օրեր առաջ մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հարուցվել է քրեական գործ և ձերբակալվել է 56- ամյա մի տղամարդ: Ինչպես հաղորդում
է «Փաստինֆո»-ն, ձերբակալված անձը Գնել Հովհաննիսյանն է, ով նախկինում դատապարտված է եղել ոչ ավել ոչ պակաս ԱԱԾ-ի կողմից Նորքում
վնասազերծված զինված խմբի գործով, սակայն Հովհաննիսյանի մասով քրեական գործի քննությունն առանձնացված է եղել, նա առաջադրված մեղադրանքը ընդունել է, և դատարանի 05-12-2016թ. դատավճռով դատապարտվել է 2 ամիս ժամկետով կալանքի:

Մանրամասները` տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս