Արփինե Հովհաննիսյանը վաճառել է մեքենան ավելի թանկը գնելու համար. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ, Հովհաննիսյանը նախորդ տարի 10 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող «TOYOTA PRIUS 1.8 HYBRID» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի մի քիչ ավելի թանկ՝ 20 միլիոն դրամով գնի «MINI COOPER COUNTRYMAN» մակնիշի ավտոմեքենա:

Դրամական միջոցները նախորդ տարի չնչին փոփոխության են ենթարկվել՝ 1,5 միլիոն դրամից դառնալով 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 441 հազար դրամ, որից 10 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, 4 միլիոն 638 հազար, 6 միլիոն 661 հազար և 1 միլիոն 140 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 10 միլիոն դրամն էլ մեքենայի վաճառքից ստացված գումար:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս