ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Մեքենայի վարորդը իր այս գրությամբ հանդես է եկել բոլոր վարորդների օգտին։ Նա կարծես հուշում է, որ իր մեքենայի մեջ տեսախցիկ եւ արագաչափ սարք չկա տեղադրված, եւ պետք չէ զգուշանալ թե՛ իրենից, թե՛ իր մեքենայից։

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի փաստաթղթի ապոստիլի դիմումը մերժվի:

Լարիսա Նշանյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաuտաթուղթը չի բխում ՀՀ oրենuդրության պահանջներից. բ) փաuտաթուղթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված ապոuտիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ. գ) դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր. դ) փաuտաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ. ե) փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
Նշված հիմքերով փաuտաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու oրվանից մեկ oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հuտակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապոuտիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատաuխանի հետ միաuին դիմողին է վերադարձվում ապոuտիլ դնելու համար ներկայացված փաuտաթղթի իuկական oրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ի դեպ, դիմումի մերժումը oրենքով uահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող վճարովի արձակուրդի ժամանակահատվածը արդյո՞ք հաշվառվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:

Սիրարփի Պողոսյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեuված աշխատանքից ժամանակավորապեu այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչեւ հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժում:
Նշենք նաեւ, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը, մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:




Լրահոս