«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հոգեւոր Հայաստանը» մեկուկես տարվա ընդմիջումից հետո երեկ համաժողով էր հրավիրել՝ «Արժեւորելով համազգային զարթոնքի 30-ամյա դասերը․ համաժողովն առավել կարեւորում է նոր համազգային զարթոնքի հրամայականը» խորագրով։ Ցուցադրվել են 88-ի շարժման դրվագները, հնչել է շեփորը, Աշոտ Մանուչարյանն է հուշեր պատմել։ Ապա ով ինչից ցանկացել՝ խոսել է։ Երգահան Եղիշե Պետրոսյանն էլ ասել է, որ մենք հիվանդ, հանձնված հասարակություն ենք, միմյանց նախանձում ենք, չունենք իրար հետ ապրելու մշակույթ, միակ բանը, որն ուրախացնում է իրեն, Սեւակ Խանաղյանի՝ «Եվրատեսիլ» գնալն է, քանի որ նա հայերեն է երգում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: