ՖՈՏՈ. ԱԺ-ում ընթանում է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը: Իշխող կոալիցիան ներկայացնող խմբակցությունները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով:

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:30-ին և կավարտվի ժամը 11:30-ին:

 




Լրահոս