ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու Ձեր տրամադրած վիճակագրական թվերին հանրությունը չի հավատում. Նաիրա Զոհրաբյանը` ԱՎԾ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ` նշելով` փաստ է, որ մեր երկրում տոտալ անվստահություն կա իշխանության հանդեպ:

«Բայց մեր երկրում կա մի կառույց, որի հանդեպ կա տոտալ անվստահություն-անսահմանություն. դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, Ազգային վիճակագրական ծառայությունն է: Պարոն Մնացականյան, Դուք փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու Ձեր տրամադրած վիճակագրական թվերին հանրությունը չի հավատում»,- դիմելով ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանին` ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս