Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ-թեկնածուների անունները հրապարակվեցին. ովքեր են ընդգրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի մարտի 1-ին կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով քվեաթերթիկներում ներառվել են հետևյալ դատավորների անունները.

Վճռաբեկ ատյան

Անտոնյան Սուրեն
Դրմեյան Մամիկոն
Հակոբյան Գոռ
Հակոբյան Ռուզաննա

Վերաքննիչ ատյան

Բաբայան Արա
Խանդանյան Գագիկ
Հովակիմյան Նարինե
Չիլինգարյան Կարեն
Չիչոյան Սերգեյ

Առաջին ատյան

Բաբայան Արսեն
Բալայան Դավիթ
Բեկթաշյան Արմեն
Խաչատրյան Արմեն
Հովնանյան Վարդուհի
Հովսեփյան Սիմիզար
Ղազարյան Արգիշտի
Մազմանյան Գայանե
Մխիթարյան Անի
Պետրոսյան Կարինե

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հայտնել էր, որ մարտի 1-ին սպասվում են բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններ: 5 տեղի համար հիմա երեկվա դրությամբ պայքարում էին 28 դատավոր ողջ Հայաստանից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲԴԽ-ում ընդգրկվել ցանկանում են հիմնականում երիտասարդ դատավորները, այլ ոչ թե հնաբնակները: Բացի այդ` կան դատավորներ, որոնց վարույթում քաղաքական աղմկահարույց գործեր են. Արմեն Բեկթաշյանը Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավորն է, բացի այդ` նրա վարույթում էր ակտիվիստ Հայկ Կյուրեղյանի գործը:

ԲԴԽ-ում ցանկանում է ընդգրկվել նաեւ ՍԴ արդեն նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը: «Ես քարոզարշավ չեմ գնում, որ իմանամ` իմ մրցակիցներն ովքեր են, նախընտրական բուկլետներ չեմ բաժանել, ասֆալտ չեմ պատրաստվում որեւէ դատարանի դիմաց անել, ինձ թվում է` իմ կատարած աշխատանքի համար ինձ կա՛մ կքվեարկեն, կա՛մ ոչ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է դատավորը:




Լրահոս