Այսօր՝ փետրվարի 28-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Մարտունի քաղաքում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ։ Մարտունու քաղաքապետը մարզպետին ներկայացրել է անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը և ընթացիկ տարվա առաջնահերթ անելիքները, առանձնահատուկ շեշտելով այն ուղղությունները, որտեղ ակնկալվում է պետական աջակցություն։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին կատարված աշխատանքների համար, նշելով, որ ընդհանուր առմամբ գոհ է արդյունքներից և հավելել, որ այս տարի անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել զարգացման ծրագրերին, քանզի լավ կազմված և իրատեսական ծրագրի առկայությունը հնարավորություն կտա գտնել ներդնողներ ոչ միայն տեղացի կամ սփյուռքի գործարարների շրջանում, այլև միջազգային կազմակերպություններում։
Հանդիպման երկրորդ կանգառը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունում էր, որտեղ ՀԿ-ի նախագահը Անահիտ Գևորգյանը մարզպետին ներկայացրել է կազմակերպության 22 տարվա գործունեությունը: ՀԿ-ի նախագահը առանցքային ձեռքբերումներից առանձնացրել է է «Իղձ» սոցիալական ձեռնարկության ստեղծումը։ Այն կարի արտարդրության և գունավոր տպագրության միջոցով բարելավում է հաշմանադմություն ունեցող անձնանց զբաղվածության խնդիրը։ 2017 թվականից այս ձեռնարկությունը Հայաստանում առաջին անգամ սկսել է լուսանդրադարձիչ հագուստի, աքսեսուարների, արտահագուստի արտադրություն։ Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել ձեռնարկության գործունեությանը։
Այցի վերջին կանգառը Մարտունու բժշկական կենտրոնն էր, որտեղ մարզպետ Կարեն Բոթոյանը ծանոթացել է առկա պայմաններին, շրջել հիվանդասենյակներում։ Բուժանձնակազմի հետ ունեցած զրույցի ընթացքում ի թիվս այլ թեմաների , քննարկվել է նաև առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր, որտեղ մարզի ղեկավարը հորդորել է շարունակական քայլեր ձեռնարկել անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և սպասարկման որակը էլ ավելի բարելավելու ուղղությամբ։
Գեղարքունիքի մարզպետարան