Երեկ, մինչ ԱԺ-ում ՍԴ նախագահ, բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Գագիկ Հարությունյանը պատասխանում էր պատգամավորների հարցին՝ արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մինչ օրս ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ եւ այսպես շարունակ, ԱԺ պատգամավորներից ոմանք իրենց սեփական զբաղմունք էին գտել` կայքերում մոնիթորինգ անցկացնելով: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը լրատվական կայքերն էր ուսումասիրում` ամենայն հավանականությամբ փորձելով գտնել, թե որ լրատվամիջոցն է իր մասին նյութ հրապարակել: Հետաքրքիր է` ինչից է վախենում պատգամավորը, որ ԱԺ դահլիճում կարեւոր քննարկումները թողած` զբաղված էր ինտերնետը քչփորելով:
ՖՈՏՈ. Ինչո՞վ է զբաղված ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը ԱԺ նիստի ժամանակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ