ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ կապիկություններ ես անում բեմի վրա, չեմ հասկանում. Շուշան Պետրոսյանը` «Կամիլ» շոուի և Եվրատեսիլի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համեմատաբար թարմ էր «Նեմրա» խումբը, ում ձայնս տվեցի: Երգիչը, ով հաղթեց, ինքը ստաբիլ լավ երգիչ է, բայց երգը թույլ է ինձ համար: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը` անդրադառնալով «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանին և «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին:

«Ես լսում եմ նույն Սևակին, ում լսել եմ միշտ: Լավ, ստաբիլ երգիչ է: Ախր բոլորովին այդ մրցույթի համար չէին մասնակիցները: Այս տարի ոչ մեկին չէի ուղարկի, առավել ևս «Կամիլ» շոուին, որովհետև ինչ-որ աղերս պետք է լինի երգի, եթե միայն ձայնակցողներն են երգում, իսկ դու կապիկություններ ես անում բեմի վրա, դա չեմ հասկանում: Արդեն շատ հին է, Վերկա Սերդյուչկան արել էր արդեն: Մհերի երգը շատ հին էր», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս