Armenian text to speach

Արմեն Ռուստամյանի՝ Հրայր Թովմասյանին ուղղված վիրավորական արտահայտությունը մնաց անպատասխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու հանդիսացող Հրայր Թովմասյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ վստահեցրեց, թե իր եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի միջեւ տարիներ առաջ եղած հակասությունը հարթվել է: Սակայն դեռեւս պատգամավոր հանդիսացող Թովմասյանը խուսափեց նշել՝ ինքն արժանի պատասխան տվել է, ինչպես խոստացել էր, թե ոչ:

Խոսքը տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ռուստամյանն էլ ասել էր. «Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»: Ի պատասխան` այդ ժամանակ Հրայր Թովմասյանը նշել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում, պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»:

Հրայր Թովմասյանի հետ հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս