Մարտի 1-ի դեպքերի եւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:
-Այս պարագայում կարո՞ղ էր լինել նախագահի մի թեկնածու, որը գոնե որոշ չափով կկարողանար ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներում:
-Եթե Հիսուս Քրիստոսն իջներ, համաձայներ…բայց, կներեք… Ով ուզում է` լինի: Սա Սերժ Սարգսյանի համակարգն է: Մի պարադոքսալ բան ասեմ. որեւէ Հանրապետական դնեին այդ պաշտոնին` Գալուստ Սահակյանին, Շարմազանովին, Աշոտյանին, ավելի մեծ հավանականություն կար, որ ինքը ինչ-որ բան կկարողանար անել, որովհետեւ գոնե ինչ-որ քաղաքական հենարան կունենար, թիմ կունենար, Հովիկ Աբրահամյանն էլ թեկուզ լիներ, նա էլ ունի իր թիմը: Այդ շարքում նա, ի դեպ` կարող էր ամենաուժեղը լինել: Բայց այս մարդը բացարձակ կապ չունի քաղաքական վերնախավում: Ու հենց այդ նպատակով էլ բերվել է, այդ նպատակով էլ ընտրվել է Արմեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ուզում է վայելել բացարձակ իշխանություն: Ինքը բերել է մարդ, ով չունի ոչ թիմ, ոչ հենարան:
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։