
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը 100 տոկոս բաժնեմասով պատկանող պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառել:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության` 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է ք. Երևան, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ. հողատարածքը:
Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում:
Ընկերությունը չունի ծրագրեր գույքային համալիրի տարածքում գործունեություն իրականացնելու վերաբերյալ: