Beeline-ը հայտարարում է հատուկ ակցիա սմարթֆոնների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է հատուկ ակցիայի մեկնարկի մասին վաճառքում առկա սմարթֆոնների համար։

Ըստ հատուկ առաջարկի, ներկայացված բոլոր սմարթֆոնները մարտի 1-ից Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում հնարավոր կլինի գնել 15 տոկոս զեղչով, իսկ Beeline-ի օնլայն խանութում՝ 20 տոկոս զեղչով։

Նշենք, որ զեղչը կարող է կազմել մինչև 50 000 դրամ։ Հատուկ ակցիայից օգտվելու համար հաճախորդը պետք է բաժանորդագրվի հետվճարային «Սմարթ» փաթեթներից որևէ մեկին՝ 24 ամսով:

Առաջարկը գործում է 30 000 դրամից բարձր արժեքով հեռախոսների համար մինչև մայիսի 31-ը։
Հեռախոսները զեղչված գներով նաև հասանելի են ապառիկով՝ Յունիբանկի միջոցով։

«Մենք շարունակում ենք դարձնել մեր ծառայությունները առավել հասանելի և հարմար մեր հաճախորդների համար։ Այսօր հայտարարում ենք գարնանային ակցիա, որի շրջանակներում հաճախորդներին տրամադրում ենք մեծ զեղչեր։ Օրինակ, մեր ցանցում iPhone X-ը կարելի է գնել 598 000 դրամով՝ 648 000-ի փոխարեն, իսկ Samsung Galaxy A8-ը՝ 263 410 դրամով՝ 309 900-ի փոխարեն։ Վստահ եմ, որ սա հաճելի անակնկալ կլինի մեր հաճախորդների համար, հատկապես, որ զեղչից օգտվելու համար նույնիսկ պետք չէ տանից դուրս գալ», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում։




Լրահոս