
Այսօր՝ մարտի 1-ին, նախատեսվում է երթ Ազատության հրապարակից՝ ընդդեմ 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների: Այս մասին ասվում է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում գրել է, որ ԵԼՔ դաշինքը եւս մասնակցելու է երթին: «Մենք մասնակցելու ենք այսօրվա երթին»,- գրել է նա: