1992-ի այս օրը ՄԱԿ-ի անդամ դարձավ նաև Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության (ՀՀ)` 1992թ. հունվարի 23-ի պաշտոնական խնդրանքին ի պատասխան՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը (ԱԽ) իր 3035-րդ նիստի ընթացքում քննարկեց Հայաստանի Հանրապետության դիմումը ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ և խորհուրդ տվեց Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ընդունել Հայաստանի Հանրապետությանը ՄԱԿ-ի անդամ (ԱԽ 735-րդ բանաձև, 1992թ. հունվարի 29):

Համաձայն ՀՀ 1992թ. հունվարի 23-ի Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելու դիմումի, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր 1992թ. հունվարի 29-ի 3035-րդ նիստի ժամանակ ընդունեց 735(1992) բանաձևը և հանձնարարեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անդամագրել Հայաստանի Հանրապետությանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 46-րդ նստաշրջանում 1992թ. մարտի 2-ի 46/227 որոշմամբ հաստատեց ՀՀ-ի անդամակցությունը:




Լրահոս