Շատ դեպքերում վազելինն ավելի օգտակար է, քան թանկարժեք դեղամիջոցները: Առողջական շատ խնդիրների դեպքում մենք հաճախ դեղատներ ենք վազում թանկարժեք դեղերի հետևից: Սակայն չենք էլ գուշակում, որ կան այլ միջոցներ, որոնք ավելի մատչելի են:
Միշտ մտածել են, թե վազելինը միայն կարելի է քսել շրթունքներին, որպեսզի դրանք չճաքեն: Սակայն հետո պարզ դարձավ, որ բժշկության մեջ վազելինի կիրառման բազմաթիվ այլ տարբերակներ կան: Ահա մի քանի պարզ և արդյունավետ դեղատոմսեր:
Վերքի բուժման միջոց
Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ վնասվածքներից: Օրինակ, կտրել եք ձեր ձեռքը, և պետք է արագորեն դադարեցնել արյունահոսությունը: Կարող եք լավ լվանալ ձեռքը, ապա հաստ շերտով վազելին քսել: Դա կդադարեցնի արյունը: Արդեն դրա վրա վիրակապ կարող եք դնել և այդպես երեք օր պահել: Ընդամենը մեկ շաբաթ անց այդ վնասվածքից միայն հիշողութուններ կմնան:
Այն շատ լավ օգնում է նաև այրվածքների դեպքում: Պարբերաբար այրված հատվածին վազելին քսելուց հետո այրվածք չի մնա:
Հիանալի միջոց
Եթե վազելինի հետ մեղր խառնեք, կարող եք ստանալ ունիկալ բուժիչ միջոց, որը կարող է օգնել ցանկացած իրավիճակում: Պետք է դեղատանը 100 գրամանոց մի քանի սրվակ վազելին գնել, առանձին տարայի մեջ տաքացնել, ապա ավելացնել 10 գրամ մեղր և պահել վառարանի վրա դանդաղ կրակով ևս երկու կամ երեք ժամ: Պարբերաբար պետք է խառնել այն: