Այս իշխանությունը նախորդի ժառանգորդն է, և իրենք հարցերը լուծում են ժողովրդի թիկունքում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի բացահայտման հնարավորությանը, այս մասին նշեց Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Այս իշխանությունների պարագայում դա չի բացահայտվի: Միայն այն դեպքում կլինի, երբ իշխանություն փոխվի: Իմ համար հարցերի հարցն է, թե ով մարտի 1-ի լուսաբացին հրաման տվեց մտնել Ազատության հրապարակ: Ակնհայտ է, որ հանրահավաքի մասնակցությունը նվազում էր: Պարզ էր, որ այդ ժամանակվա հրապարակի ղեկավարությունը նաև նյութական ռեսուրսների պրոբլեմ ուներ, և բացարձակ կարիքը չկար նման բիրտ, անհամաչափ ուժային օպերացիա կիրառելու»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան