
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դատարանների մեկ ընդհանուր կառույց դառնալու փաստը իրարանցում է ստեղծել վարչական շրջանների դատարանների նախագահների շրջանում: «ՉԻ» տեղեկություններով՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, որը զբաղեցնում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը, չի ցանկանում շարքային դատավոր լինել:
Նա ակնկալում է, որ ՍԴ նախկին նախագահ, օրերս բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկված Գագիկ Հարությունյանի հովանավորությոմբ կդառնա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանը անցյալ տարի ձերբակալվել էր՝ առանձնակի խոշոր կաշառք վերցնելու կասկածանքով»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: