
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությանը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Դաշինքն առաջարկում էր ներմուծվող ապրանքներից սահմանին ԱԱՀ-ի գանձումը հետաձգել 50 օրով, այսինքն՝ թույլ տալ, որ ներմուծողը ապրանքը վաճառելու հնարավորություն ունենա, նոր հարկ վճարի: Այս նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր, նույնիսկ տնտեսական հարցերի հանձնաժողովն էր դրական եզրակացություն տվել երկրորդ ընթերցման համար: Բայց ՀՀԿ-ն դեմ քվեարկեց: Պատճառն այն է, որ բյուջեում ընդհանրապես փող չկա, և եթե ԱԱՀ-ի վճարումը 50 օրով հետաձգվի, ապա այդ 50 օրում երկիրը կարող է ընդհանրապես առանց գումար մնալ:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: