Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ուորեն Բաֆեթը փետրվարի 26-ից մինչեւ 28-ը 3,74 մլրդ դոլար Է կորցրել ԱՄՆ-ի ֆոնդային շուկաների փլուզման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը այդ ժամանակահատվածում զրկվել Է 3,7 մլրդ դոլարից:
Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Լարի Փեյջը կորցրել Է 3,1 մլրդ դոլար, Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը՝ 3 մլրդ դոլար: Zara-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի կարողությունը նվազել Է 2,5 մլրդ դոլարով: Ընդհանուր առմամբ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ երեք օրվա ընթացքում կորցրել Է 128 մլրդ դոլար: Ամենախոշոր կորուստները կրել են ԱՄՆ-ի գործարարները՝ 55 մլրդ դոլար: Չինացի մագնատները կորցրել են 14 մլրդ դոլար: