
ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի հայցերն ընդդեմ պետական եկամուտների կոմպիտեի շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018 թվականի փետրվարի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան եւ դատարանից պահանջում է, որ ստիպի պետական եկամուտների կոմիտեին անվավեր ճանաչի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի վարչական ակտը:
Ըստ ամենայնի, ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում եւ հայտնաբերել խախտումներ, ինչի համար էլ վարչական պատասխանատվության է ենթարկել, որն էլ պատգամավորին պատկանող ընկերությունը վիճարկում է ՀՀ վարչական դատարանում: Ինչով կավարտվի այս դատական վեճը, ցույց կտան զարգացումները: Հիշեցնենք, որ նմանօրինակ հայցով պատգամավորին պատկանող ընկերությունը եւս դիմել է ՀՀ վարչական դատարան, որի գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում