Հակոբ Հակոբյանը դեռ ուշքի չի եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը դեռեւս կատարում է իր ղեկավարների հրամանը եւ չի պատասխանում լրագրողների հարցերին:

Ընդ որում, ՀՀԿ-ական պատգամավորն անգամ չի ցանկանում լսել հարցի էությունը եւ առանց այն լսելու` մերժում է կամ առանց որեւէ բառ ասելու՝ հեռանում: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում աղքատներին վերաբերող աղմկահարույց հայտարարությունից հետո նրան բոլոր կողմերից քննադատում էին, անգամ իր հարազատ կուսակցության անդամները: Եվ դա առիթ էր հանդիսացել ՀՀԿ-ի ղեկավարության կողմից հստակ հրահանգի, որպեսզի բացառվեն նման սայթաքումները: Այդ օրվանից նա որեւէ լրագրողի հարցազրույց չի տվել:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր. «…Աղքատը քիչ է ծախսում, ու նրա մոտ սովորություն կա ինքնաբուխ խուսափել թանկացած ապրանքներից՝ ինքնապաշտպանության ինստինկտով»:




Լրահոս