
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ArmLur.am-ի հետ զրույցում հարցին` եթե, օրինակ, վարչապետի պաշտոնում առաջարկեին հենց իր թեկնածությունը, ո՞րն էր լինելու իր առաջին քայլը, Շարմազանովը նշել է. «Իմ ֆանտազիան չի հերիքում, որ ինձ կարող է առաջարկեին, որովհետեւ քաղաքականության մեջ դեռ շատ-շատ քայլեր պետք է կատարենք, որ հասնենք այդ մակարդակին: Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լինի աստիճանաբար: Իմ նման գործիչները դեռ շատ պետք է հաց ու պանիր ուտեն, որ հասնեն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Արմեն Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, Վազգեն Սարգսյանի մակարդակին: Այսինքն, եկել եք` ո՞ւմ հետ եք համեմատում»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան