
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա), իսկ Գարեգին Մելքոնյանը՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Աննա Աղաջանյանն ազատել է Ինդոնեզիայի Հանրապետությունում և Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի այսօրվա հրամանագրով՝ Ձյունիկ Աղաջանյանն ազատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, պաշտոնից: