
ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը։ Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով եւ այժմ 88-րդ տեղում է:
Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլում մեր թիմի մրցակիցներ ալբանացիները զբաղեցնում են 91-րդ հորիզոնականը, իսկ դանիացիները՝ 72-րդը։
Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին։ Մեր ընտրանին արտագնա խաղում կմրցի Դանիայի հետ։
Հայաստանի ազգային թիմը գլխավորում է Բ ենթախումբը։
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի