
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Հակոբ Մելտոնյանը։ Կասկածանքը՝ ապօրինի զենք ձեռք բերել և պահել։ 50-ամյա Մելտոնյանի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտներով, նույն տրամաչափի 8 փամփուշտ էլ եղել է պոլիէթիլենային փաթեթում։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հակոբ Մելտոնյանը հրազենը գնել է Կառլեն Հարությունյանից՝ Երվանդ Հարությունյանի միջնորդությամբ։
51-ամյա Կառլեն և 50-ամյա Երվանդ Հարությունյանները նույն օրը հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։
Կառլեն Հարությունյանի խուզարկությամբ դոլար ու դրամ է հայտնաբերվել․ նախնական տվյալներով՝ գործարքի գումարը։
Հարուցվել է քրեական գործ։
Հակոբ Մելտոնյանը, Կառլեն և Երվանդ Հարությունյանները ձերբակալվել են։