Կարեն Միրզոյանը` Էդվարդ Նալբանդյանի խորհրդական. Սերժ Սարգսանի նոր նշանակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագիրը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին.

»Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`

Կարեն Համբարձումի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Վարուժան Վազգենի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Վարդան Սուրենի ՏՈՂԱՆՅԱՆԻՆ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`

Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական

Էդգար Ֆերդինանդի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արա Դերենիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական

Տիգրան Էդուարդի ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական»:




Լրահոս