ՀՀԿ-ն փորձում է կանխել տհաճ անակնկալները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմեն Սարգսյանը պաշտոնը կստանձնի հանրապետության գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը՝ ապրիլի 9-ին: Ի դեպ, Սերժ Սարգսյանի թեկնածությունն էլ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն, թերեւս, կներկայացնի վերջին օրը։ Ապրիլի 15-ին ՀՀԿ-ն խորհրդի նիստ կանի, իսկ 16-ին՝ թեկնածուների առաջադրման վերջին օրը, կներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Հաջորդ օրն էլ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, հատուկ նիստով տեղի կունենա բաց կամ, այսպես կոչված՝ անվանական քվեարկություն․ այս կարգն ի սկզբանե ամրագրվել է՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անձը, որպեսզի կանխեն հնարավոր տհաճ անակնկալները։




Լրահոս